Ձերբակալվել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը․ «Առավոտ»
Այսօր ձերբակալվել է Բերդի համայնքապետ, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Մանուչարյանի պաշտպանը՝ փաստաբան Արման Թամրազյանը։
«Ոչ թե բերման է ենթարկվել, այլ ձերբակալվել է, իմ տեղեկություններով այս պահին նրան տեղափոխում են հակակոռուպցիոն կոմիտե։ Չգիտեմ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն հավանաբար պաշտոնական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու մեղադրանքով։ Չակերտների մեջ՝ մենք շատ համոզված ենք, որ այս ձերբակալությունը այսօրվա ավագանու նիստը «խափանելու միտում չունի» և կապ չունի նիստի հետ»,- հավելեց Թամրազյանը։
Հիշեցնենք, որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր և ազատ է արձակվել մեկ ամիս առաջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։