Ֆրանսիան վերանայում է ռազմավարական հայեցակարգը, քանի որ պատերազմը վերադառնում է Եվրոպա
Նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ասել է, որ Ֆրանսիայի ռազմական ռազմավարությունը պետք է ամրապնդի երկիրը որպես անկախ, հարգված միջուկային զենք ունեցող տերություն մինչև տասնամյակի վերջ՝ զգուշացնելով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի էսկալացիայի ռիսկի և այլ գլոբալ հետևանքների մասին: Գրում է ABC-ին։
«Եվրոպան այլևս պաշտպանված չէ հրթիռներից և անօդաչու սարքերից։ Եվ մենք պետք է ինտեգրենք այս իրողությունը», - ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Dixmude ուղղաթիռակիր նավի վրա, որը կայանված է Միջերկրական ծովի Թուլոն ռազմաբազայում, որտեղ ավելի քան 24,000 զինվորական է գտնվում:
Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ «կարող է նախորդել ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցություններին և ապագայի, որը մենք պատճառ չունենք ճակատագրականորեն ընդունելու», - ասել է Մակրոնը, ներկայացնելով Ֆրանսիայի «ազգային ռազմավարության վերանայումը», որը կոչված է սահմանելու, թե ինչպես է լինելու երկրի պաշտպանությունը 2030 թվականին։
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է լինել «անկախ, հարգված, արագաշարժ տերություն եվրոպական ռազմավարական ինքնավարության հիմքում», որը ամուր կապեր ունի Ատլանտյան դաշինքի հետ:
Քանի որ պատերազմը վերադառնում է եվրոպական մայրցամաք, Ֆրանսիան ցանկանում է կենտրոնանալ Եվրամիության պաշտպանական կարողությունների զարգացման վրա։ Նա նշել է նաև, որ ԵՄ 27 երկրների անվտանգության դաշինքը դեռևս մեծապես կախված է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: