1082 դիտում
18:57 09-11-2022
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին. Զախարովա
Ռուսաստանը շարունակելու է Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: Գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», - ասել է Զախարովան:
Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը:
«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է դիվանագետը:
Զախարովան նաև շեշտել է, որ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:
«Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նմանատիպ նյութեր
2156 դիտում
19:29 03-10-2022
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները․ Զախարովա
Այս բաժնից
1054 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2859 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1000 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում