211652_close_icon
views-count836 դիտում article-date 19:16 08-11-2022

Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան՝ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Իսրայելից ժամանած հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Նմանատիպ նյութեր