211652_close_icon
views-count19199 դիտում article-date 18:06 08-11-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում՝ ID բանկի դիմաց, 29-ամյա վարորդի վարած Mercedes-ում հրդեհ է բռնկվել, օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ԱԻն ՓԾ 911 չգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 24/2 հասցեու՝ ID բանկի դիմաց, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Mercedes E320 մակնիշի  ավտոմեքենայի առջևի հատվածում կրակի տարածման դեմ պայքարել են նախ՝ վարորդն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջ-փրկարարները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանությա պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հրաչյա Սարդարյանն ուՀովհաննես Հովհաննիսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամա Սասուն Մ-ն։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր