211652_close_icon
views-count24901 դիտում article-date 14:11 08-11-2022

Ավտովթար Երևանում․ ոստիկանության ծառայողը Hyundai Elantra-ով բախվել է Երևան-Եղվարդ երթուղին սպասարկող ավտոբուսին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն նոր կառուցված կամրջի հարևանությամբ բախվել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան և Եղվարդ-Երևան միջհամայնքային երթուղին սպասարկող թիվ 269 ավտոբուսը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai Elantra-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Սիմոնյանն ու Հայկ Մկրտչյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են ավտոբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Hyundai Elantra-ի վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Elantra-ի վարորդը կին է եղել, ով ոստիկանության ծառայող է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր