211652_close_icon

Իլոն Մասկը խորհուրդ է տվել գալիք ընտրություններին քվեարկել հանրապետականների օգտին

views-count1762 դիտում article-date 22:03 07-11-2022
Ամերիկացի գործարար, մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկը կուսակցական պատկանելություն չունեցող ամերիկացիներին խորհուրդ է տվել Կոնգրեսի առաջիկա ընտրություններին  իրենց ձայնը տալ հանրապետականներին՝ դեմոկրատական վարչակազմը հավասարակշռելու համար։

«Անկախ մտածող ընտրողներին. իշխանության բաժանումը սահմանափակում է երկու կուսակցությունների ծայրահեղությունների ամենավատը: Ուստի խորհուրդ եմ տալիս քվեարկել Հանրապետական Կոնգրեսի օգտին՝ հաշվի առնելով, որ նախագահը դեմոկրատ է»,- գրել է նա Թվիթերի իր էջում։

Մասկը հավելել է, որ արմատական դեմոկրատները կամ հանրապետականները երբեք չեն քվեարկում մյուս կողմի օգտին, ուստի անկախ ընտրողները նրանք են, ովքեր իրականում որոշում են, թե ով է ղեկավարում:

Միացյալ Նահանգների քաղաքացիները նոյեմբերի 8-ին կընտրեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր կազմը և Սենատի մեկ երրորդը։ Այս պահին Կոնգրեսն ամբողջությամբ վերահսկվում է դեմոկրատների՝ նախագահ Ջո Բայդենի կուսակիցների կողմից։

Նմանատիպ նյութեր