211652_close_icon
views-count22408 դիտում article-date 10:18 06-11-2022

Սպանություններ հատկանիշներով 1 օրում Արարատի մարզում նախաձեռնվել է 3 քրեական վարույթ, բոլոր մահացածները նույն տարիքի են 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթները նախաձեռնվել են նոյեմբերի 4-ին Արարատի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Թամարա Ղ-ի, 59-ամյա Հասան Ա-ի և 59-ամյա Դերենիկ Մ-ի մահվան փաստերով։

Այդ օրը «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խմբերը կանչով մեկնել են Արտաշատ, Բերդիկ և Մրգանուշ գյուղեր, որտեղ նշված հասցեներում հայտնաբերել են նշված անձանց՝ մահացած։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր