211652_close_icon
views-count1479 դիտում article-date 15:47 05-11-2022

ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

 Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Ամդոլահյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է Իրանում ՌԴ դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ Թեհրանում հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների առաջին հանդիպման շրջանակում։

Նմանատիպ նյութեր