41921 դիտում
17:25 04-11-2022
Գեղարքունիքի մարզի ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. Վարդենիսում հայտնի «Ցլանոց» ռեստորանի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Վարդենիսցի Ռոմիկը», ով կասկածվում է սննդի կետում կրակոցներ արձակելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 4-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ճամբարակի, Սևանի, Գավառի Վարդենիսի բաժինների քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում ձերբակալվել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Մինասյանը, ով Գեղարքունիքի մարզում քրեական պատմություններով հայտնի մականունավոր «Վարդենիսցի Ռոմիկն» է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է՝ նոյեմբերի 1-ին, ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայից սննդի կետ է տեղափոխել դեռևս չպարզված ինքնաձիգ, ապա մի քանի անձանց ներկայությամբ սենյակի պատուհանից անկանոն կրակոցներ է արձակել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մինասյանը հայտնաբերվել է Վարդենիսում հայտնի «Ցլանոց» կոչվող ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 1-ին կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ճամբարակ քաղաքում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում կրակոցներ են հնչել։ Նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություններ էլ ստացվել էին ոստիկանության Ճամբարակի բաժնում։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռափյանը։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ․-ն, 48-ամյա Արա Ս․-ն, 37-ամայ Մամիկոն Ղ․-ն, և 57-ամյա Գագիկ Հ․-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից, դեռևս չպարզված հանգամանքներում և պարզված հրազենից կրակոցներ էին արձակել։
Դեպքի վայրում աշխատել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Դ․ Մոսիկյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել էր ԱԿՄ տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։