211652_close_icon

Պուտինը կոչ է արել տարհանել Խերսոնի բնակչությանը

views-count1892 դիտում article-date 16:59 04-11-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Խերսոնի բնակիչներին դուրս բերել մարտական գործողությունների գոտուց, հայտնում է ria.ru-ն։

«Քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի գնդակոծությունից, հարձակողական եւ հակահարձակողական գործողություններից, ռազմական գործողությունների հետ կապված որեւէ այլ  միջոցառումներից», - ասաց նա:

Ռուսաստանի ղեկավարը նշել է նաեւ կամավորների գործողությունների մասին, որոնք օգնում են խաղաղ բնակիչներին դուրս գալ վտանգավոր գոտիներից։

Նմանատիպ նյութեր