211652_close_icon
views-count826 դիտում article-date 22:41 19-09-2026

Բրիտանիան կոչ է արել բնակչությանը պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկար տարիների ընթացքում առաջին անգամ թարմացրել է խոշոր հակամարտության դեպքում իր ազգային արտակարգ իրավիճակների պլանը։
Փաստաթղթում նշվում է, որ բրիտանացիները պետք է այս իրավիճակում պաշարներ համալրեն պահածոյացված սննդով և ջրով։
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը նշել է, որ «Ռուսաստանից եկող սպառնալիքի» պատճառով երկիրը գտնվում է իր 35-ամյա ծառայության ընթացքում ամենավտանգավոր իրավիճակում։
Նախկինում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զգուշացրել էր ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակումների ռիսկի մասին։ Նա հայտարարել էր, որ Մոսկվան ձգտում է խաթարել Ուկրաինայի տնտեսությունը և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև թուլացնել ՆԱՏՕ-ի վճռականությունը՝ հարձակվելով անդամ պետությունների վրա։ Տուսկը սա որակել է որպես «ամենահավանական սցենար»։
Ապրիլի վերջին ՆԱՏՕ-ն Ռուսաստանին անվանեց «թիվ մեկ սպառնալիք»։ Նրանք վստահ են, որ «ռուսական ռազմական մեքենան» միայն կաճի, և դաշինքը պետք է դրան հակազդի՝ զարգացնելով սեփական կարողությունները։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է պատերազմի։

Նմանատիպ նյութեր