211652_close_icon
views-count2589 դիտում article-date 23:35 02-11-2022

ՊՎԾ-ն ստուգել է այն պետական գնումները, որոնց մասնակցել է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «ԵվրոԱսֆալտը». aravot.am

«Դեռեւս ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ձեռնամուխ ենք եղել երկու անընդմեջ վերահսկողական գործընթացի մեկնարկի։ Մեկը՝ պաշտոնատար անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունն է գնումների գործընթացին, մյուսը՝ հանրային գնումների ողջ սպեկտորը, որն այս պահին մշտադիտարկման տակ է»,-Aravot.am-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Առաջին տասը ամսում՝ մինչեւ այս տարվա  հոկտեմբերը ներառյալ, շուրջ 170 վերլուծական տեղեկանք ենք կազմել, առաջարկներ արել տվյալ սուբյեկտներին, գերատեսչություններին, որտեղ, մեր գնահատմամբ, հանրային գնումներում խտրական չափորոշիչներ են եղել։ Մի մասը շտկվել է, մյուսը՝ չեղարկվել»,-նշեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր