211652_close_icon
views-count36602 դիտում article-date 13:05 02-11-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու օտարերկրացի զբոսաշրջիկներ տեղափոխող MAN ավտոբուսը․ փրկարարները տեղում օգնություն են ցուցաբերել զբոսաշրջիկներին․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում օգնություն ցուցաբերել ավտոբուսի մոտ 30-ից ավելի քաղաքացիների, ովքեր հրաժարվել են բժկական ծառայությունից։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչությանն պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ 

Վթարի փաստով ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապաստրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանը հայտնում է, որ ավտոբուսի բոլոր ուղևորները զբոսաշրջիկներ են և տարբեր երկրների քաղաքացիներ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր