3892 դիտում
13:13 02-11-2022
ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
Պիտի մեր հանրության և խորհրադարանի աջակցությունն ակնկալեմ կարևորագույն մի բարեփոխման նկատմամբ», որը կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ուղարկել ԱԺ. Խոսքը Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի մասին է այս համակարգը. Հայաստանի բոլոր քաղաքացիներն, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Ընդ որում, պետք չէ այս ձևակերպումից վախենալ, առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, եթե սխալ բան կա, ուղղի, բարձրաձայնի դա ուղղելու մասին»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:
Փաշինյանը նաև նշեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն արտագնա աշխատող մեր հայրենակիցների համար չի առաջացնի։

Նմանատիպ նյութեր
1609 դիտում
12:45 13-03-2024
ՊԵԿ-ը հայտնել է՝ ովքեր պետք է 2024 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
1456 դիտում
10:40 28-12-2023
Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ֆինանսների նախարար
952 դիտում
12:59 28-03-2024
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց
Այս բաժնից
982 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1327 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1147 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան