1452 դիտում
12:12 01-11-2022
Նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառմանը նվիրված սեմինար-քննարկումներ՝ Ծաղկաձորում
Հոկտեմբերի 28-ից 29-ը Ծաղկաձորում անցկացվեց «ՀՀ ոստիկանության կողմից քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս մարդու իրավունքների պաշտպանության դատավարական երաշխիքները» թեմայով դասընթաց։
Ոստիկանությունը հայտնում է, որ մասնակցում էր ոստիկանության կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մարդու իրավունքների փորձագետ Տիգրան Գրիգորյանն ու ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը: Դասընթացն անցկացրեց փորձագետ Դավիթ Մելքոնյանը:
Երկօրյա քննարկումների ընթացքում ներկայացվեցին նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հասկացությունները, վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները, քրեական վարույթ նախաձեռնելը, ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց և մի շարք այլ իրավակարգավորումներ:
Մասնակիցներն ակտիվ քննարկեցին ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող խնդրահարույց հարցերը, որոնց առաջարկվեցին իրավիճակային լուծումներ: Դասընթացն անցավ կառուցողական մթնոլորտում: Նմանօրինակ քննարկումները շարունակական են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
15:13 02-07-2022
Ռուբեն Մելիքյանը բացատրում է Քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանությունը
1629 դիտում
15:21 13-09-2016
ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակը, ԵԱՀԿ-ն և ABA-ն համատեղ անցկացրել են ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին քննարկումներ
Այս բաժնից
691 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
676 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
11107 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու