211652_close_icon
views-count920 դիտում article-date 11:46 01-11-2022

Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործության դեպք. խուլիգանություն, բռնության կոչեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունը հայտնում է, որ mասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական ներգործության ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր