Ռուսաստանի ՊՆ-ն ավարտել է մոբիլիզացիան
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մասնակի զորահավաքի շրջանակներում ռեզերվում քաղաքացիների զորակոչի հետ կապված բոլոր գործողությունները դադարեցվել են, տեղեկացրել է Ria Novosti-ն։
«Հետագայում զինկոմիսարիատների աշխատանքը ՌԴ զինված ուժերի համալրման հարցում կկազմակերպվի միայն պայմանագրով կամավորների և զինվորական ծառայության ընդունմամբ»,-նշել են նախարարությունից։
Նրանք նաև նշել են, որ հավաքակագրման կայանները, որոնք օգտագործվել են այդ նպատակների համար, նախկինի պես կվերադառնան աշխատանքի։ Միաժամանակ ռեզերվում քաղաքացիների զորակոչին ներգրավված զինկոմիսարիատների անձնակազմին հանձնարարվել է բնականոն ռեժիմով վերադառնալ իրենց պարտականությունների կատարմանը։