211652_close_icon
views-count20421 դիտում article-date 15:16 30-10-2022

Ապարանում ոստիկանները իրականացրել են օպերացիա. բաժին են տեղափոխվել Երևանի տարբեր պետական ԲՈՒՀ-երի ուսանողներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի մեջ կասկածելի անձինք կան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ գործի են անցնում։

Կազմվոմ է օպերատիվ խումբ՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն. Խալաթյանի գլխավորությամբ։

Ոստիկանները Կայք գյուղի վարչական տարածքում հայտնաբերում են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան, որի մեջ 5 անձ է լինում։

Ստուգմամբ ավտոմեքենայից ոչինչ չի հայտնաբերվում, սակայն նրանց ոտքերի տակ՝ գետնի վրա, խոտածածկ հատվածում, հայտնաբերվում է սպիտակ գույնի թղթյա փաթեթ և կանաչ գույնի կաթուցիչ։

Ապօրինի թմրանյութ պահելու և անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նշված անձինք ավտոմեքենայով տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ ավտոմեքենան վարել է դրա իրավունքը չունեցող, Արագածոտնի մարզի բնակիչ, 19-ամյա Ավետիք Հ-ն։

Ուղևորները եղել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 18-ամա Վահան Ս-ն, 21-ամյա Գևորգ Մ-ն, 21-ամյա Կարեն Ս-ն, 19-ամյա Տիգրան Ղ-ն։ Վերջինիս հագին եղած վերարկուի գրպանում հայտնաբերվել է հատուկ փականով դանակ, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ կաթուցիչոմ ընդհանուր քաշը կազմել է 1.10 գրամ։

Ոստիկանություն տեղափոխված նշված անձինք բաց են թողնվել; Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են Երևանի տարբեր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր