Ֆիլիպիններում թայֆունից տուժածների թիվը գրեթե 1 մլն է
Ֆիլիպիններում մոլեգնած «Նալջի» թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհուդը։
Հաղորդագրության համաձայն՝ թայֆունի զոհ է դարձել 48, վիրավորվել 40 և անհետ կորել 22 մարդ։ Միաժամանակ, չհաստատված տեղեկությունների համաձայն, գրանցվել է մահվան 72 դեպք։
Բացի այդ, վնասվել է 550-ից ավելի շենք-շինություն, որոնցից գրեթե 160ը հիմնահատակ են ավերվել։ Վնասներ են հասցվել որոշ ենթակառուցվածքային օբյեկտների, մասնավորապես՝ 6 օդանավակայանների և 78 ծովային նավահանգիստների։