211652_close_icon
views-count91292 դիտում article-date 11:28 30-10-2022

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Toyota Harrier-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառին, վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 10։30-ի սահմաններում Toyota Harrier մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում,
 դեպի Արմավիր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Լևոն Զախարյանն ու Նարեկ Գրիգորյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։ 

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչականվարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացած վարորդիի ինքնությունը, ով կլինի մոտ 30 տարեկան տղամարդ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր