21071 դիտում
23:41 29-10-2022
Արտակարգ դեպք Երևանում․ Nissan Pathfainder-ի միջից գողացել են ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպային ՀՀ ՊՆ նախկին նախարարի կողմից պարգևատրված «Մակարով» տիպի ատրճանակը
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20․20-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հրայր Նազարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16․15-ից 17․30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Չարենցի փողոցում կայանված, իրեն պատկանող Nissan Pathfainder մակնիշի ավտոմեքենայի դռները չկողպված լինելու հանգամանքից, սրահից գողացել են իրեն պատկանող ձեռքի պայուսակը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Հ․Նազարյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է ատրճանակ։
Գ․Շամշյանի տեղեկություններով, ատրճանակը եղել է «Մակարով» տիպի 9մմ տրամաչափի, և այն 2016 թվականին այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որպես պարգև տրվել է Հ․Նազարյանին։ Վերջինս ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպա է։
Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
17389 դիտում
21:03 25-12-2017
Երևանում դատարանի դատավորի օգնականի Lexus-ի միջից գողացել են նրան պատկանող ատրճանակը
Այս բաժնից
2044 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)