898 դիտում
16:09 29-10-2022
ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական. եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի արտաքին անվտանգության խոցելիությունը: ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար: Եվ այս սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել: Համոզված ենք, որ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, իսկ հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ այս նպատակին հասնելը կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է:
Նա հավելեց՝ երկրի պաշտպանունակության բարձրացումը որևէ կերպ չի հակասում այդ տեսլականին, ավելին՝ այն դրա անբաժանելի մասն է:
«Անդրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրին՝ կուսակցությունը որդեգրում է դրա կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ՝ եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ-ի հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի: Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց ԼՂ-ի համապատասխան ներգրավվածության»,- կրկին շեշտեց Ռուբինյանը:
Ապա Ռուբինյանը ներկայացրեց կուսակցության նոր ծրագրի նախագիծն ու նպատակները:
Ելնելով այդ նպատակներից՝ ծրագրով կուսակցությունը 2021-2026 թթ համար որդեգրում է 3 առաջնահերթություն՝ համապարփակ և տևական խաղաղության հաստատումը, բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ձևավորումը և պրոֆեսիոնալ մարտունակ բանակի կառուցումը:
«Խաղաղությունը, արդիական կրթությունը, մարտունակ պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության առանցքային գործոններն են»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ կուսակցությունը շարունակելու է աշխատանքը քաղաքական ուժեղ, ինստիտուցիոնալ կառույց դառնալու ուղղությամբ:
Համաժողովում հաստատվեց ինչպես կուսակցության նոր ծրագիրը, այնպես էլ նոր կանոնադրությունը:

Նմանատիպ նյութեր
1380 դիտում
15:47 04-08-2015
Կրթության զարգացման նոր ծրագիրը` առաջիկա տարիների տեսլական. Ա. Աշոտյան
2727 դիտում
20:15 22-06-2017
Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզում. ՊՈԱԿ-ն աշխատանքի նոր սկզբունք է որդեգրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1240 դիտում
18:21 13-11-2014
Երեխայի վաճա՞ռք, թե՞ որդեգրում. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
853 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
877 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան