Դժվարին թվացող խնդիրների բույլը մեր հնարավորություններից ամենևին էլ վեր չէ. Տիգրան Ավինյան
Հիմնադրման օրվանից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն եղել արգելված թեմաներ, յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու եւ դրա համար պայքարելու հնարավորությունը միշտ ունեցել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության վարչության անդամ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«ՔՊ–ում չկա ու չպետք է լինի պարտադրված միակարծություն։ Չկա ու չպետք է լինի ազատ մտածողության սահմանափակում, դրա հետ մեկտեղ պետք է կարողանանք հաշտեցնել կուսակցության ներսում եղած տարաբեւեռ կարծիքները, համատեղ գտնել լուծումներ ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի»,– նշեց Տիգրան Ավինյանը։
ՔՊ–ականի խոսքով՝ թեեւ Հայաստանը կանգնած է արտաքին դժվարին մարտահրավերներրի առաջ, սակայն ճգնաժամը չպետք վհատեցնի ու վախեցնի։
«Դժվարին թվացող խնդիրների բույլը մեր հնարավորություններից ամենեւին էլ վեր չէ։ Եվ այժմ մեզնից պահանջվում է մեկ բան. համախմբվել, չընկրկել պատասխանատվություն ստանձնելուց մեր ու մեր երկրի ապագայի համար, ատամները պինդ սեղմած, նյարդերը լարած անցնել բոլոր դժվարությունների միջով։ 4 տարի առաջ մեզ հաջողվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում խոշորագույն փոփոխություններ իրականացնել, այսօր Հայաստանում անցկացվում են ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ, որոնք աներեւակայելի են եղել անցած գրեթե երկու տասնամյակում։ «Քաղաքացիական պայմանագիրը» իր մեծ դերն է ունեցել այդ գործընթացում եւ յուրաքանչյուր կուսակցություն կհպարտանար նման նվաճումներով»,– ասաց Ավինյանը։
Նա շեշտեց, որ ժողովրդավարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական հավատամքն ու հենասյուն է։