Ռուսաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է. ՌԴ ԿԲ-ի ղեկավար
Տնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստան բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
«Ըստ օպերատիվ տվյալների, ամռան ամիսներին տնտեսական ակտիվության կայունանալուց հետո սեպտեմբերին այն կրկին սկսել է նվազել: Պատճառներից կարելի է համարել սպառողական պահանջարկի թուլացումը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացումը»նշել է Նաբիուլինան։