211652_close_icon

Մեղրիի մաքսակետում թմրանյութ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count924 դիտում article-date 17:53 28-10-2022

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Մեղրիի բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մեղրիի մաքսակետում զննել են Իրանի Իսլամական Հանրապետությունից  Հայաստան ժամանած 33-ամյա  վարորդի «ԿամԱԶ»-ը։ Բեռնատարի սրահում հայտնաբերվել են 4 փաթեթ՝  մոտ 14 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, և կաթուցիչ։ Արտաշատի բնակիչ, 33-ամյա  տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր