211652_close_icon
views-count2137 դիտում article-date 20:46 27-10-2022

Գարեգին Նժդեհի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ նախկինում Գարեգին Նժդեհի-Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր