32348 դիտում
16:17 27-10-2022
Կրակոց՝ Եղվարդ քաղաքում. ոստիկանները պարզել են, որ կրակողը Նաիրի խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդականն է եղել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանում բնակվող 70-ամյա Գրիգոր Թ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը որսորդական հրացանից կրակել և վնասել է Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող իր առանձնատան երկրորդ հարկի եվրոպական արտադրության դուռը, ինչի հետևանքով իրենց պատճառվել է մոտ 90 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված արարքը կատարել է Եղվարդ քաղաքում բնակվող 36-ամյա Էդգար Նիկոլյանը, ում հետ ոստիկանները տանում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ ներկայանում է ոստիկանության Նաիրիի բաժին՝ ներկայացնելով նաև «ԻԺ» որսորդական ողորկափող հրացանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Նիկոլյանը Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի խորհրդականն է, ով հայտնել է որ անզգուշաբար է կրակոց արձակել ինչն էլ վնասել է դուռը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։