Միանգամից երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիից ոչ հեռու
Միանգամից երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ծալկա քաղաքից ոչ հեռու: Տեղեկությունը հրապարկվել է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Հայտնում է aliq.ge-ն։
Էպիկենտրոնը գտնվել է 11 և 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Դմանիսիի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին։
Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։