Կամչատկայում միանգամից 5 երկրաշարժ է տեղի ունեցել
                        Կամչատկայի արևելյան ափամերձ հատվածում երեկ ուշ երեկոյից և ողջ գիշեր տեղի է ունեցել միանգամից 5 երկրաշարժ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,2-ից մինչև 5 մագնիտուդ: Առաջին ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 23:15-ին, իսկ վերջինը՝ 05:00-ին: 
Էպիկենտրոնը գտնվել է 1 գոտում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 220 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Ավերածություններ ու տուժածներ չկան, ցունամիի վտանգ՝ ևս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

