Իրկուտսկում ռազմական ինքնաթիռ է ընկել երկհարկանի տան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում «Սու» կործանիչն ընկել է երկհարկանի տան վրա։ Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։
«Նախնական տվյալներով՝ Իրկուտսկում երկհարկանի տան վրա ընկել է «Սու» կարգի ինքնաթիռ։ Ես դեպքի վայր եմ մեկնում»,- գրել է նա։