211652_close_icon
views-count5992 դիտում article-date 23:53 02-03-2016

40-ական թվականներին կառուցված երկհարկանի բնակելի տան հատվածի փլուզում` Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 2-ին, արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 14:50-ին, որ Քանաքեռ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9 տան արտաքին պատից որոշ հատված փլուզվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ տունը կառուցվել է 1940-ական թվականներին և այն պատկանում է Գևորգ Չաքիլյանին և կառուցված երկհարկանի տան 1-ին հարկի դիմային հատվածից մոտ 8 քմ մասամբ փլուզվել է: Օպերատիվորեն ժամանել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 6 համատիրության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Գալստյանը և Երևանի փրկարար վարչության Արաբկիրի բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր Լազգյանը: Փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր