211652_close_icon

Քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում անցկացված համաժողովին

views-count1510 դիտում article-date 16:37 21-10-2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022թ. հոկտեմբերիի 15-ից հոկտեմբերի 18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած 2022 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) տարեկան համաժողովին և ցուցահանդեսին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական աջակցության և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր: Տեղեկացնում է ՔԿ-ն։ 

Համաժողովի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Հիշյալ համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ ևս:

Նմանատիպ նյութեր