211652_close_icon
views-count1615 դիտում article-date 12:25 21-10-2022

Ֆրանսիան 300 հազար եվրո կտրամադրի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Սյունիքին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։

Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել  համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։

Քվեարկությանը ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ 

Ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկեկ համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

Դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել նախագահ Վոքիեի՝ ադրբեջանական մշտական սպառնալիքների տակ գտնվող Սյունիքի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։

Իբրև միջոցառման արդյունք՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրել են հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր