211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:11 04-04-2023

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 92 միլիոն 300 հազար եվրո վարկ կտրամադրի ՀՀ-ին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
 
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները.

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

Նմանատիպ նյութեր