211652_close_icon

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

views-count1422 դիտում article-date 10:59 21-10-2022
Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։

ՊՆ-ն հայտնում է, որ պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ:

Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր