211652_close_icon
views-count3027 դիտում article-date 22:27 26-01-2017

Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է այցելել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության կրթական հաստատությունների համագործակցությունն ամրապնդելու, ինչպես եւ համատեղ ծրագրերը պլանավորելու նպատակով՝ հունվարի 25-ին ոստիկանության կրթահամալիր էր այցելել Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Գիվի Միկանաձեի գլխավորությամբ: Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կրթական ծրագրերին: Հունվարի 26-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան կրթահամալիրի աշխատակազմի հետ: Քննարկվեցին երկու երկրների իրավապահ կառույցների կրթական հաստատությունների համագործակցության, կրթական գործընթացում փորձի փոխանակման եւ մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության ամրապնդումը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գիվի Միկանաձեն պարգեւատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, իսկ պատվիրակության անդամները՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով: Պարգեւները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը: Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի պետը եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի պետը ստորագրեցին 2017 թվականի համատեղ միջոցառումների պլանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր