1639 դիտում
10:46 21-10-2022
Դավադրության տեսությունների «ռոմանտիկան»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթիառաջնորդողը գրում է․ «Եթե դուք կարծում եք, որ պատերազմում պարտության եւ ստեղծված ծանր իրավիճակի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է եւ նրա կառավարությունը, ուրեմն դուք «5-րդ շարասյուն» եք ու ФСБ -ի գործակալ:
Եթե դուք, մյուս կողմից, համոզված եք, որ 2018 թվականի հեղափոխությունը պետք է տեղի ունենար, քանի որ ոտից գլուխ փտած ռեժիմն այլեւս արդյունավետ չէր, դուք «սորոսական» եք:
Հետեւաբար, երբ մարդիկ իրար երեսի շպրտում են այդ մերկապարանոց մեղադրանքները, նրանք, մեծ հաշվով, նկատի չունեն Կրեմլից կախվածությունը կամ արեւմտյան դրամաշնորհները՝ նրանք այդ պիտակների միջոցով նույնականացնում են «յուրայիններին» եւ «օտարներին»՝ զարգացնելով համապատասխան դավադրությունների տեսությունները:
Բազմիցս ասվել է, որ մարդիկ հավատում են այդ տեսություններին, որովհետեւ դրանց միջոցով հեշտ է ազատվել սեփական պատասխանատվությունից: Կրեմլում նստած է Պուտինը, իսկ ինչ-որ մի տեղ Եվրոպայում կամ Ամերիկայում՝ Սորոսը, եւ աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունները պայմանավորված են նրանց չարամիտ կամքով: Բայց այդ տեսությունները տարածված են նաեւ այն պատճառով, որ դրանք հետաքրքիր պատմություններ են: Եթե քեզ դուր չի գալիս Հայաստանի իշխանությունների այս կամ այն գործողությունը, եւ դու Հայաստանի սովորական քաղաքացի ես, դա պակաս հետաքրքիր է, քան եթե դու շրջապատված ես օտար պետության լրտեսի, թեեւ բացասական, բայց ինչ-որ տեղ «ռոմանտիկ» լուսապսակով:
Բնականաբար, կան մարդիկ, որոնք շահախնդրորեն կամ անշահախնդրորեն պաշտպանում են Կրեմլի քաղաքականությունը, կան այնպիսիք, որոնք ներքին համոզմունքով կամ ինչ-որ դրամաշնորհի դիմաց հայհոյում են Ռուսաստանը: Կան Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր, որոնք անկեղծորեն հիանում են Պուտինով կամ, հակառակը, ատում են նրան: Կան նաեւ քարոզիչներ, որոնք ներկայիս իշխանությանը պաշտպանելու կամ փնովելու համար իրենց դուր չեկող մարդկանց կպցնում են «5-րդ շարասյան» կամ «սորոսականի» պիտակը:
Այդ ամենը նորմալ է, բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում կան նման երեւույթներ: Ի վերջո, բոլոր տեսակետներն էլ, անկախ դրանց դրդապատճառներից, պետք է ունենան իրենց տեղը եւ, մասնավորապես, արժանի են հրապարակման: Պարզապես պետք չէ այդ հեքիաթներին լուրջ վերաբերվել: Օդի մեջ ասված բառեր են, որոնք արագորեն տարալուծվում են նույն օդի մեջ:
Ի դեպ, չեմ կարծում, որ մեր երկրում ռազմաբազա եւ սահմանապահ զորքեր ունեցող երկիրն այս փոքր պետությունում նաեւ ճյուղավորված գործակալական ցանցի կարիքն ունի»:
Մանրամասն՝ թերթիայսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1369 դիտում
18:44 12-09-2014
Վրանային տուրիզմի ամբողջ ռոմանտիկան՝ լուսանկարներով
7487 դիտում
10:53 11-11-2017
Կարևոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, կարևոր է դավադրության տեսությունը. «Առավոտ»
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»