1844 դիտում
09:55 21-10-2022
Շուշիի մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 117. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Օրինակ՝ իր խոսքերից մեկով Փաշինյանը պնդում էր, թե ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում՝ ներառյալ Շուշին, մինչդեռ թե՛ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ:
Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել եւ գնացել է ավելի մեծ կորուստների եւ տարածքային զիջումների: Փաշինյանին անձամբ հերքել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիեւի ու Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու եւ ոչ թե զինվորականներ»,- ասել էր Պուտինը։
Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում: Նա պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում։ Սկզբում Փաշինյանին հերքեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ բանակցային եւ ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետեւ Փաշինյանին հերքեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել:
Շուշի քաղաքի շուրջ այս հակասական հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8479 դիտում
09:51 02-08-2022
Դիմակներ կրելու մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 59. «Ժողովուրդ»
990 դիտում
10:37 11-08-2022
Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66․ «Ժողովուրդ»
1123 դիտում
10:13 04-10-2022
Գերիների մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 104. Ժողովուրդ
Այս բաժնից
1540 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1483 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1288 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»