990 դիտում
10:37 11-08-2022
Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախքան Հայաստանն աշխարհին կներկայանար ու կզարմացներ Դիլիջանի միջազգային դպրոցով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2013-ի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովի ամբիոնից ի լուր աշխարհի օրվա իշխանությանը՝ Հանրապետականին, հռետորական հարց էր տալիս. «Ինչո՞ւ է իշխանությունն ափալ-թափալ շահել Ռուբեն Վարդանյանի սիրտը: Դպրոցի համար օրենքի նման նախագիծ ընդունելով՝ փաստացի կանաչ լույս եք վառում «գցողների» համար։
Իսկ այդ օրինագծի շրջանակներում գործարարին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններն ու ունեցած ելույթները գոնե ինձ ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած ու բոլորիդ լավ հայտնի օվշորային սկանդալի հետ»։ 2018-ին, սակայն, արդեն վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն ուրախ էր, որ «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոց կա»: Իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 26-ին, հայտարարում էր. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը:
Բայց հիմա հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»։ Փաշինյանի՝ այս անգամ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հերթական հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8479 դիտում
09:51 02-08-2022
Դիմակներ կրելու մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 59. «Ժողովուրդ»
1120 դիտում
10:13 04-10-2022
Գերիների մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 104. Ժողովուրդ
1841 դիտում
09:55 21-10-2022
Շուշիի մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 117. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»