1350 դիտում
13:33 20-10-2022
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում»,- գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:
Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր
2726 դիտում
19:26 18-12-2015
Ադրբեջանը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման. ՀՀ ՊՆ
5046 դիտում
16:34 02-04-2016
Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով. ՀՀ ԱԳՆ
1650 դիտում
13:22 09-12-2015
Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ՝ վերջին օրերին շփման գծում իրավիճակի սրման շուրջ
Այս բաժնից
1933 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1042 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին
1753 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով