1655 դիտում
12:54 20-10-2022
Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են որոշում ընդունել դիտորդական առաքելության հարցով․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։
«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի 2 ամիս։ Սակայն փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական։ «Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է։ Եթե մենք տեսնենք նման հնարավորություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- նշեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր
2760 դիտում
12:05 04-08-2022
Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
982 դիտում
18:42 17-01-2024
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը
Այս բաժնից
1213 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1510 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1615 դիտում
11:29 05-01-2025