ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է առաքելության մամուլի ծառայությունը։
«Ողջունում ենք Եվրամիության առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը։ Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասված է առաքելության թվիթերի էջում։
ԵՄ երկրների արտգործնախարարները դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 11-ին են որոշում կայացրել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: ԵՄ առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում։