211652_close_icon
views-count1035 դիտում article-date 19:54 19-10-2022

Դեյվիդ Փրայսը ԵՊՀ գրադարանում ծանոթացել է ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը երեկ հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ բարձրաստիճան կոնգրեսականն այցելել է նաև ԵՊՀ գրադարան, ծանոթացել իր նախկին գործընկեր՝ ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին:

ԱՄՆ պաշտոնյայի այցը և ԵՊՀ-ի և դեսպանության, ինչպես նաև այլ ամերիկյան հաստատությունների միջև երկարամյա գործընկերությունը խորհրդանշում են մեր ժողովուրդների միջև ձևավորված խորը միջանձնային կապերը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր