1650 դիտում
11:52 19-10-2022
Ղրղըզստանում առաջարկել են Տաջիկստանի հետ սահմանին ՀԱՊԿ ուժեր տեղակայել
Ղրղըզստանի պաշտպանության նախարար Բաքթիբեկ Բեկբոլոտովն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանին ՀԱՊԿ ոչ մեծ զորակազմ տեղակայել՝ խաղաղության պահպանման նպատակով։ Հայտնում են ղրղզկան ԶԼՄ-ները։
«Ես վերջերս հանդիպել եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի հետ։ Ես նրան ասացի, որ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ խաղաղություն չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ղրղըզներն իրենց ճիշտն ունեն, տաջիկներն՝ իրենց։ Քանի դեռ մեր միջեւ միջնորդ դատավոր չկա, օրինակ՝ ՀԱՊԿ ոչ մեծ զորակազմ, խաղաղություն չի լինի»,- չորեքշաբթի Բիշքեկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ խաղաղարարները կարող էին վերահսկել հրադադարի ռեժիմը եւ հետեւել, որպեսզի կողմերը սահման չբերեն լրացուցիչ ուժեր եւ տեխնիկա։
«Երբ այս խնդիրները լուծվեն, կարելի է լուծել նաեւ քաղաքական հարցերը՝ շարունակել սահմանազատումը եւ սահմանագծումը»,- ընդգծել է նա։
Երկու պետությունների միջեւ անորոշ տարածքները պարբերաբար դառնում են հակամարտության գոտի։ Վերջին անգամ իրավիճակը տաջիկա-ղրղըզական սահմանին սրվել է սեպտեմբերի 14-16-ին։ Ղրղըզական կողմը տեղեկացրել է մարտական բախումների հետեւանքով 63 զոհվածի եւ 198 տուժած քաղաքացու մասին։ Տաջիկական կողմը հայտարարել է 41 զոհվածի եւ 30 տուժածի մասին։

Նմանատիպ նյութեր
7018 դիտում
16:28 03-08-2022
ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերը մարզումներ են անցկացրել Ղրղըզստանում
1282 դիտում
19:59 06-10-2023
Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին
1245 դիտում
11:56 13-10-2014
Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի հետ ծովային սահմանի մոտ տեղակայել է հավելյալ ուժեր
Այս բաժնից
859 դիտում
21:35 29-01-2025
Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների
1843 դիտում
18:32 29-01-2025
Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է
979 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ