ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերը մարզումներ են անցկացրել Ղրղըզստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները օպերատիվ հավաք են անցկացրել Բիշքեկում։ Այս մասին տեղեկացրել է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնը։
«2022թ. ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի կառավարման եւ համակարգերի կազմավորման մարմինների համատեղ պատրաստման գծով փոխգործակցության շրջանակում օգոստոստի 1-2-ին Ղրղըզստանի Հանրապետության ԱԱՊԿ-ի ուսումնամարզական կենտրոնում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի պետությունների ազգային անվտանգության մարմինների հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների օպերատիվ հավաք»,- տեղեկացրել են գերատեսչությունում։
Մարզումներին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները։ «Նման հավաքական մարզումները վկայում են միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու համատեղ աշխատանքի անհրաժեշտության ընդհանուր ըմբռնման մասին»,- ասել են Ղրղըզստանի ԱԱՊԿ-ում։