211652_close_icon
views-count1079 դիտում article-date 19:38 18-10-2022

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ:

Հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

Միևնույն ժամանակ արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսվարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ:

Նմանատիպ նյութեր