211652_close_icon

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

views-count1698 դիտում article-date 21:32 14-12-2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Հանձնաժողովից հայտնում են, որ Հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։

Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: 

Նմանատիպ նյութեր