211652_close_icon
views-count2315 դիտում article-date 13:43 16-10-2022

Երբ ազգովի մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին մամուլը կարևոր անելիք ունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ մամուլի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշված է.

«Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:  

Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: 

Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներումթափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:  

Սիրելի լրագրողներ, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,   Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում:»

Նմանատիպ նյութեր