Ռուսաստանի զորավարժարաններից մեկում կրակոցներ են հնչել, կա առնվազն 11 զոհ, 15 վիրավոր
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում տեղի ունեցած հրաձգության մասին, հաղորդում է Tass-ը։
Նշվում է, որ զորավարժարանում զինվորների էին նախապատրաստում Ուկրաինա ուղարկելու համար։
Հաղորդվում է առնվազն 11 սպանվածի և 15-ը վիրավորի մասին:
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ ռազմաճակատ մեկնելու պատրաստվող «կամավորների» վրա կրակ են բացել ԱՊՀ երկրներից 2 քաղաքացիներ: 11 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Սպանվել են նաև 2 կրակողները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։